Գիտնականները պարզել են քամելեոնի գունափոխման գաղտնիքը
Ժնևի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչի շնորհիվ են քամելեոններն այդքան արագ փոխում գույնը: Մադագասկարյան արու քամելեոնի վրա կատարած փորձարկման արդյունքում պարզել է, որ գույնի փոփոխության գործընթացը տեղի է ունենում ո՛չ միայն մաշկի պիգմենտների, այլև` գունավորված բջիջների շնորհիվ: Դրանք չեն կլանում լույսը, այլ փոխում են մաշկի մակերևույթի կառուցվածքն այնպես, որ այն արտացոլի ճառագայթները մոտակա ինֆրակարմիր տիրույթում: Այդ գունավոր բջիջները նաև պաշտպանում են մողեսներին գերտաքացումից շոգ միջավայրում: Գիտնականների խոսքով` մաշկի նմանօրինակ կառուցվածքը յուրահատուկ երևույթ է բնության մեջ և նման ձևով բնորոշ է միայն քամելեոններին: Մյուս սողունների մոտ տվյալ բջիջները չեն ազդում արտաքին մակերեսի գույնի վրա և միայն ջերմության արտացոլման գործառույթ են կատարում: