ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ալեքսանդրիայի գրադարան

 

Մ.թ. ա. III դարի սկզբին Ալեքսանդրիան դարձավ աշխարհի գիտական և մշակութային կենտրոն: Այդ ժամանակ էլ հույն թագավորները , որոնք գահակալեցին Եգիպտոսում, ավարտեցին գրադարանի կառուցումը այդ քաղաքում` հավաքելով մի տանիքի տակ աշխարհի ողջ իմաստությունը: Այն դարձավ անտիկ ժամանակաշրջանի մեծագույն գրադարաններից մեկը, գործել է Ալեքսանդրայի մուսեոնին կից: Գրադարանում պահվել են ենթադրաբար 400 հազարից 700 հազար պապիրուսի գալարների վրա գրված ձեռագրեր և հավաքածուի համալրման համար իշխանությունները երբեք գումար չեն խնայել:  Լայն տարածում ուներ այն ձևը, որ նավահանգիստ մտնող յուրաքանչյուր նավից բռնագրավում էին եղած ձեռագրերը և վերադարձնում միայն պատճենները: Բոլոր աշխատություններին կցում էին մանրամսն մեկնություններ և ներառում էին քարտարանի մեջ:  Գրադարանում աշխատել են հելլենիստական դարաշրջանի նշանավոր գիտնականներ:

Մ.թ.ա. 48—47 թթ. Հուլիոս Կեսարի կողմից Եգիպտոսում վարած ռազմական գործողությունների ընթացքում գրադարանում տեղի է ունենում հրդեհ, որի հետևանքով գրքերի մի մասը ոչնչանում է: Հետագայում գրքերի հավաքածուն վերականգնեցին` Պերգամոնի գրադարանի հաշվին:
 Հետագա դարերին գրադարանը մի քանի անգամ ենթարկվում է հրդեհների, որոնց հետևանքով նրա գրքային ֆոնդը հետզհետե նվազում է:
Հետագայում Ալեքսանդրիայում` նախկին գրադարանի տեղում, հիմնվել է նոր Ալեքսանդրիայի գրադարանը, որը պետք է վերականգնի նախկինի համբավը և բոլոր գիտելիք ձեռք բերել ցանկացողներին ազատ մուտք տա իր հարստությանը: