ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Ալեքսանդրիայի փարոսը

 

Աշխարհի առաջին և անտիկ աշխարհի ամենահին փարոսն է, որը կառուցվել է 2300 տարի առաջ, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը:

Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը` ճանապարհ ցույց տալով նավերին: Մինչ այդ մարդիկ խարույկ էին վառում բլուրների վրա` նախազգուշացնելու նավերին վտանգավոր ժայռերից կամ էլ ցույց տալու մուտքը դեպի նավահանգիստ: Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը: Կառույցն այնքան ամուր էր, որ կանգուն մնաց բավականին երկար ժամանակ` մոտ 1600 տարի: Չնայած Ալեքսանդրիայում ժամանակ առ ժամանակ երկրաշարժեր էին տեղի ունենում, փարոսի կրակը շարունակվում էր վառ մնալ: Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժից: Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն: 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է և աստիճանաբար մոռացվում է փարոսի նախկին դիրքը: