ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Պիզայի աշտարակը

 

Աշտարակները կառույցներ են, որոնց բարձրությունը բազմաթիվ անգամ գերազանցում է լայնությանը: Դրանք կարող են կանգնած լինել առանձնաբար կամ կազմել այլ կառույցի բաղկացուցիչ մասը: 

Աշխարհի ամենանշանավոր աշտարակներից մեկը Իտալիայում Պիզայի ընկնող աշտարակն է:  Հայտնի է նրանով, որ այն թեք է և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընկնում է։

Նախատեսված էր, որ այն պետք է ուղղաձիգ լինի, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց աշտարակը թեքվել է։ Աշտարակի թեքվածությունը 3.99 ° է։ Չնայած հիմքն ամրացնելու բոլոր փորձերին՝ աշտարակին այնուամենայնիվ սպառնում է ընկնելու վտանգը: