ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Կլեոպատրայի գեղեցկության  գաղտնիքը

 

Համաձայն լեգենդի եգիպտական թագուհի Կլեոպատրան երիտասարդությունը պահպանելու համար կաթնային լոգանքներ էր ընդունում: Գիտնականները հավաստում են. այո, եգիպտացիները գիտեին այդ պրոցեդուրայի արժեքը: Փորձերի ժամանակ, որին մասնակցում էին  320 տղամարդ և կին, մեկ ամիս յուրաքանչյուր առավոտ ընդուել են կաթնային լոգանք, կաթի ջերմությունը եղել է 37օC, ընդհանուր հաշվով ծախսել են 4000 տոննա կաթ: Սովորական տաք ջրի լոգանքներ է  ընդունել նաև ստուգիչ խումբը : Փորձի վերջում պարզվել է, որ կաթնային լոգանքներ ընդունողների 94 %-ն  ավելի երիտասարդ է  մնացել, անհայտացել են մանր կնճիռները,իսկ մաշկի գույնը պայծառացել է: Ստուգիչ խմբում այդպիսի արդյունք չեն նկատվել:
Ելնելով փորձի արդյունքներից, գիտնականները կազմեցին կաթնային լոգանքի ընդունման ճիշտ եղանակը. կաթի ջերմաստիճանը պետք է լինի 37-38օC,  որը պետք է պահպանվի և  նվազելուն զուգընթաց,  տաք ջուր ավելացնել լոգարանի այն հատվածում, որտեղ գտնվում են ոտքերը: Լոգանքի տևողությունը պետք է լինի 5-10 րոպե: