ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Հոտերի պահեստարան

 

Ֆրանսիայի Լիոն քաղաքի ծայրամասում գործում է մի կենտրոն, որն զբաղվում է հոտերի քրեական մշակման հարցերով:

Հոտերի մշակման մեթոդը ստեղծվել է Հունգարիայում: Հանցանքի վայրում ոստիկանական խուզարկուն հատուկ լուծույթով (որի գաղտնիքը խիստ գաղտնի է պահվում) թրջված գործվածքի կտորով վերցնում է հոտերի նմուշները:Գործվածքը փռվում է հանցանքի վայրում գտնվող բոլոր առարկաների վրա, այնուհետև փաթաթվում է ալյումինե փայլաթիթեղի մեջ, ապա կնքվում է հերմետիկ տարաներում և տեղափոխվում հոտերի պահեստարան:

Ներկայումս այնտեղ պահվում են հետքերի նմուշներ, որոնք վերցված են Ֆրանսիայի ամբողջ տարածքում կատարված հանցագործությունների վայրերից: Եթե կասկածյալը հայտնաբերվում է նույնիսկ տարիներ հետո, նմանատիպ գործվածքը տալիս են, որ նա բռնի: Նախկին նմուշի հետ համեմատելու համար օգտվում են հատուկ վարժեցված շների ծառայությունից, որոնց նույնպես բերում են Հունգարիայից: Կասկածյալները չեն կարող հրաժարվել իրենց հոտերի նմուշները տալուց, հակառակ դեպքում կտուգանվեն 1,5 հազար եվրոյով և եռամսյա բանտարկությամբ, որի ընթացքում ոստիկանները այսպես թե այնպես կկարողանան նրանցից վերցնել հոտի նմուշներ: Կենսաբանների գնահատմամբ` շան հոտառությունը 50 անգամ ուժեղ է մարդու հոտառությունից: Գերմանական հովվաշան հոտառական էպիթելի մակերեսը կազմում է 150-200 քառ. սմ, իսկ մարդունը ընդամենը 4 քառ. սմ է: Շների դեպքում այդ մակերեսին բաժին են ընկնում 150 միլիոն հոտառական բջիջներ, իսկ մարդու դեպքում` 5 միլիոն: Խուզարկու շներին, որոնք նախապես արդեն ծանոթ են հանցանքի վայրի հոտերին, առաջարկում են 5 տարայում պահված հոտերի նմուշներ, որոնցից միայն մեկն է կասկածյալինը: Մոտավորապես մեկ րոպեի ընթացքում խուզարկուն պառկում է փնտրվող հոտերի տարայի վրա: Իսկությունը ստուգելու համար հրավիրվում է ևս մեկ չորքոտանի մասնագետ: Հոտորոշման ամբողջ գործընթացը նկարահանվում է տեսախցիկով; Շների օգնությամբ ստացված ապացույցները համարվում են վերջնական, վճռական և կարևոր դեր են խաղում մեղադրական եզրակացության հարցում:

Հոտերի հավաքածուի շնորհիվ արդեն բացահայտվել է մի քանի հարյուր հանցագործություն: