ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Գիտնականները ստեղծել են նոր օրացույց

 

Քանի որ Գրիգորիան օրացույցը, որով մենք օգտվում ենք, տարեց-տարի փոփոխվում է, Ջոն Հոպկինսի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր օրացույց, այն կոչվում է Հենկա-Հենրի օրացույց և կազմված է այն սկզբունքով, որ յուրաքանչյուր շրջան նույնացված է նախորդի հետ: Դա նշանակում է, որ  ամեն տոն, ծննդյան օր, ամեն տարի համընկնելու են շաբաթվա նույն օրվա հետ:
Վերակառուցված օրացույցը կօգնի ոչ միայն փոփոխել օրերի հաշիվը, այլև շատ օգտակար կլինի համաշխարհային տնտեսության համար: Գիտնականները հաստատում են, որ օրացույցը կկրճատի այն ժամանակը, որն այժմ ծախսում են օրացույցերում տեղաշարժերը հարմարեցնելով և տարեկան գրաֆիկներ կազմելով: Նրանք փաստարկում են, որ համաշխարհային մասշտաբով դա ժամանակի հսկայական   տնտեսում կլինի: Նոր օրացույցը նույնպես կազմված կլինի 12 ամիսներից, սակայն յուրաքանչյուր եռամսյակ կունենա 91 օր, երկու ամիսը կունենան 30-ական, իսկ մեկ ամիսը` 31 օր: Դա նշանակում է , որ մարտ, հունիս, սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսները կունենան 31օր, իսկ մնացածները` 30 օր: Ինչ վերաբերում է փետրվարին, ապա նա կստանա իրեն պակասող օրերը, և նահանջ տարի հասկացողությունը կանհայտանա: Պակասող օրերը լրացնելու նպատակով օրացույցի հեղինակները առաջարկում են յուրաքանչյուր հինգ կամ վեց տարին մեկ, դեկտեմբերի վերջին ավելացնել մեկ շաբաթ: Օրացույցում պահպանվել են շաբաթվա յոթ օրերը, ներառյալ երկու հանգստյան օրերը: Առաջարկություն կա նոր օրացույցին անցնել 2017թ. հունվարի 1-ից: Առաջարկվում է նաև միասնականացնել ժամանակը, շրջանցելով ժամային գոտիները և ամառային ժամանակին անցնելը: