ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Կոլոմբոսի ծագումը

 

Սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան հայտնի պատմաբան Դյուկա Մանուել Ռոսը: Նա պարզել է, որ Քրիստափոր Կոլոմբոսը ունի սլավոնական ծագում`նա լեհ է: 
Վերջին  տարիների ընթացքում բազմաթիվ գիտնականներ փորձում էին պարզել Կոլոմբոսի ծագումը: Ընդունված էր կարծել, որ Կոլոմբոսը ծնվել է 1451թ., Իտալիայում, պանրի վաճառքով զբաղվող Դոմինիկո Կոլոմբոսի ընտանիքում:
Սակայն համաձայն Կոլոմբոսի կենսագիր Ռոսի երկու տասնամյակ անցկացրած հետազոտու­թյուն­ների պարզվել է, որ  նա լեհ-հունգարացի թագավոր Վլադիսլավ 3-րդ թագավորի որդին է:
Ընդունված է կարծել, որ Վլադիսլավ 3-րդը մահացել է 1444թ. թուրքերի հետ պատերազմի ժամանակ, սակայն թագավորի դին չի հայտնաբերվել, իսկ հետագայում լուրեր են տարածվել, որ թագավորը ողջ է և պատսպարվում է Պորտուգալիայի Մադեյրա կղզում: Հունգարիայի և Լեհաստանի երբեմնի թագավորը այստեղ ամուսնանում է տեղացի արիստոկրատ կնոջ հետ, որն էլ ծնում է Քրիստափոր Կոլոմբոսին: Հենց թագավորական ծագումն ու  կապերն էլ  օգնել են Կոլոմբոսին կազմակերպել և իրակացնել նոր երկրներ հայտնաբերելու էքսպեդիցիան: