ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Աշխարհի ամենաթանկ և  էժան քաղաքները

 

Բրիտանական Economist Intelligence Unit հետազոտությունների կենտրոնը հրապարակել է աշխարհի քաղաքների ցուցակն ըստ դրանց թանկության:  

Լավագույն տասնյակը  բացում է Ժնևը: 9-րդ տեղում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է: Հաջորդիվ՝ Փարիզ, ապա՝ Ցյուրիխ ու Սինգապուր:

Ամենաթանկ քաղաքների հնգյակում են Մելբուռնը, Օսլոն, Սիդնեյը, Օսական: Իսկ աշխարհի ամենաթանկ քաղաքը Տոկիոն է, ինչը նոր բան չէ այս քաղաքի համար:

Ցուցակը կազմվել է ըստ քաղաքներում առկա ապրանքների ու ծառայությունների, այդ թվում՝ սննդի, հագուստի, վարձակալության ու տրանսպորտի գների:

Աշխարհի ամենաէժան քաղաքներն են Հնդկաստանի և Պակիստանի ֆինանսական մայրաքաղաքները՝ Բոմբեյն ու Կարաչին: Ամենաէժան քաղաքների հնգյակը ամբողջացնում են Դելին, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն և Ալժիրի մայրաքաղաք Ալժիրը: Իրանի մայրաքաղաք Թեհրանը ամենաէժան քաղաքների տասնյակում է: