ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Ատրակցիոն «Նոյան Տապան»

 

Նիդեռլանդներում բացվել է մի ատրակցիոն «Նոյան Տապան»-ի տեսքով: Լեգենդար նավի կրկնօրինակի ստեղծողը դեռևս մանկուց վախենում էր  ջրհեղեղից  և երազներում միշտ տեսնում էր, թե ինչպես այն սրբում-տանում է իր հայրենիքը երկրի երեսից: Նա համոզված էր, որ իր երազները վերևից եկող նշաններ են և որոշեց կառուցել իր տապանը: Չափերը համապատասխանում են Աստվածաշնչում նշված չափերին` 30 մետր լայնությամբ, 20 մետր բարձրությամբ և 135 մետր երկարությամբ: Այն կառուցված է շատ հազվագյուտ ծալքավոր փայտից:  Երկրի առաջին փրկարարական նավը ունի 4 տախտակամաց: