ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Լոնդոնում բացվել է «ուտելի հյուրանոց»

 

Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) բացվել է «հյուրանոց», որն ամբողջությամբ պատրաստված է քաղցր ուտելի նյութերից:  Յուրահատուկ շինությունը սկսել է հյուրեր ընդունել:  Հուրերը հնարավորություն կստանան լինել 8 ուտելի սենյակներում։Սենյակում կարելի է ուտել  պատերն ու պատուհանագոգերը:

Ամբողջ կահույքը, աքսեսուարները, ինտերիերի և արվեստի առարկաները, զարդերը և մնացած ամեն ինչ պատրաստված են հրուշակեղենից։

Համարների ստեղծման վրա աշխատել է 14 մասնագետ։ «Շինարարական նյութերի» հիմքը պատրաստելու գործընթացի վրա Նրանք ծախսել են 2000 ժամ և 900 ժամ՝ սենյակների զարդարման համար։

«Հյուրանոցի» բացումը շաքարի արտադրությամբ զբաղվող ընկերության գովազդային արշավն է։