ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Դադիվանք

Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոնը: Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում' Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին: Հիմնադրվել է մ.թ. Iդ., քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում:

Հիմնադրվել է մ.թ. Iդ., քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում: Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում: XIIդ. սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել: Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.: Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.-ին: