ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Ալժիրում կա թանաքե լիճ

 

 

Անապատային Ալժիրում բնակիչներն օգտագործում են ամեն տեսակի ջրային պաշար, սակայն Սիդի-բել-Աբբեսի լճի ջուրը չի կիրառվում ոչ մի նպատակով, անգամ՝ կենցաղային: Պատճառն այն է, որ այս լճում ջրի փոխարեն իսկական թանաք է, որով կարելի է գրել թղթի վրա, և այն երբեք չի մաքրվի: Այս լիճը ձևավորվում է երկու փոքր գետերից, որոնցից մեկն իր հետ բերում է երկաթի աղեր, իսկ մյուսը պարունակում է տարատեսակ բույսերի մնացորդներ: Սրանց միախառնումից էլ ստացվում է թանաքը: