ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Մարդկային մարմնի թանգարան

 

 Corpus անունով մարդկային մարմնի թանգարանը գտնվում է Նիդեռլանդներում: Այստեղ 6 տարեկանից բարձր այցելուներին առաջարկում են ճամփորդել մարդկային մարմնի ներսում: Յուրահատուկ թանգարանն արտաքինից նման է նստած մարդու, ունի 7 հարկ և 35 մետր բարձրություն: Էքսկուրսիան սկսում է ''Մարդ-թանգարանի'' ծնկով և վերջանում գլխում:

55 րոպեանոց հետաքրքիր և ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում այցելուները լսում են մարմնի այն հատվածի աշխատանքի ձայնը, որի տարածքում գտնվում են, դիտում մարդկային մարմնի օրգանների կրկնօրինակ պատկերները, օրգանիզմում ընթացող գործընթացները: Էկրաններին ցուցադրվում է օրգանիզմի աշխատանքը, վնասվածք ստանալիս նրա հետ կատարվող փոփոխությունները, բազմացումը:

Այս թանգարանի շինարարությունը արժեցել է 27 միլիոն դոլար: