ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Մեքսիկայում ռոբոտ-սարքի միջոցով հայտնաբերել են Աստվածների քաղաքի մնացորդներն ու ոսկյա գնդեր

  

Մեքսիկացի գիտնականները փորձում են հասկանալ Մեխիկոյից 60 կմ հեռավորության վրա հայտնաբերված Թևավոր Օձի լեգենդար տաճարի հանելուկը: Փոքրիկ ռոբոտ-սարքի շնորհիվ հնագետներին հաջողվել է պեղել նախկինում չուսումնասիրված թունելը, որի վերջնամասում հայտնաբերվել է ամենայն հավանականությամբ 2000 տարի առաջ փորված տարածք:

Ինչպես ենթադրում են փորձագետները, այն հնագույն համալիրի մի մաս է, որը հայտնի էր որպես Աստվածների քաղաք: Ռոբոտը տեսախցիկով նկարահանել է երեք քարանձավներ: Գիտնականներին ամենից շատ ապշեցրել է այն, որ հողի մեջ փորված սենյակները հիմնված են անհասկանալի կլորավուն իրերի վրա, որոնք, փայլից դատելով, պատրաստված են ոսկուց: Սակայն, սա դեռևս միայն ենթադրություն է. գնդերը ժամանակի ընթացքում ծածկվել են նստվածքի հաստ շերտով: Հնարավոր է՝ դրանք թաղման ծիսկատարության տարրեր են եղել: Գիտնականները կարծում են, որ այդ քարանձավներում հուղարկավորում էին հայտնի անձանց: