ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Հայերենն աշխարհի ամենաարտասովոր լեզուների տասնյակում է

 

Հայերենն ընդգրկվել է աշխարհի ամենաարտասովոր լեզուների տասնյակում` 239 լեզուների ուսումնասիրման արդյունքում: Այդ ցուցակում առաջին տեղում է  միշտեկյան լեզուն, որով խոսում է  6000 մարդ` Մեքսիկայի Օահակա նահանգում եւ որն ամենաքիչն է նման աշխարհի մյուս լեզուներին

Գիտնական Թայլեր Շնյոբելենն ու լեզվաբանական տեղեկատվության մշակման «Idibon» ընկերության  հետազոտողները, օգտագործելով լեզվական կառուցվածքների համաշխարհային քարտեզը, լեզուները կոդավորել են  21 բնութագրիչներով:

Երկրորդ տարօրինակ լեզուն է ճանաչվել նենեցական լեզուն, որով խոսում են Սիբիրում, իսկ հետո չոկտավական լեզուն, որն Ամերիկայի բնակիչների լեզուներից է:

Այդուհանդերձ, արտասովոր լեզուներից մի քանիսը լայնորեն տարածված են: Արեւելահայերենը իններորդ տեղում է, որին հաջորդում է  գերմաներենը: Անգլերենը զբաղեցնում է 33-րդ տեղը: