ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Երաժշտության ազդեցությունը մարդկանց վրա

 

Ըստ համացանցային հանրագիտարանների՝ երաժշտությունն արվեստի տեսակ է, որը գեղարվեստական կերպարներն արտացոլում և մարդու վրա ներգործում է հնչյունների հատուկ ձևով, կազմակերպված իմաստավոր հաջորդականությունների միջոցով: Երաժշտությունն անմիջականորեն ազդում է մարդու, կենդանիների և բույսերի վրա: Նրա հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա այնքան մեծ է, որ տարբեր ժամանակներում այն օգտագործվել է տարբեր նպատակներով, նաև՝ քաղաքական ուժերի կողմից: Երաժշտությունը որոշակի էներգիայի, զգացմունքների և մտքերի կրող է: Ոչ մի ժամանակաշրջան աչքի չի ընկել երաժշտական ոճերի այսչափ բազմազանությամբ, որքան այսօր: Գոյություն ունեն երաժշտության տարբեր ուղղվածություններ, որոնք դրական և բացասական ազդեցություն են ունենում: Կա կարծիք, որ դասական երաժշտություն լսելիս մարդիկ ավելի շատ գումար են ծախսում: Այն վայրերում, որտեղ հնչում է դասական երաժշտություն, մարդիկ ավելի շատ ուտելիք են պատվիրում, քան այնտեղ, որտեղ հնչում է փոփ երաժշտություն կամ ընդհանրապես երաժշտություն չի հնչում:

Ռոք երաժշտության ստեղծումը նպաստեց թմրամոլությանը, ինքնասպանությունների աճին, սեռական հեղափոխությանը:

Տեխնո-երաժշտության բասերի հարվածների հաճախականությունը կարող է ազդել մարդու գլխուղեղի աշխատանքի վրա: Այս ոճի երաժշտությունը հիմնականում հնչում է դիսկոտեկներում և ուղեկցվում լուսային էֆեկտներով: Հետազոտությունները ցույց են տվել, որ կես ժամ դիսկոտեկում մնալուց հետո անչափահասների մեծ մասը կորցնում է ինքնատիրապետումն ու վերահսկողությունը: Երաժշտությունը ազդում է նաև վարորդների վրա մեքենա վարելու ընթացքում: Ռիթմիկ երաժշտություն լսելիս ինքնաբերաբար արագացնում են ընթացքը: