ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Աշխարհի 7 ամենահետաքրքիր շուկաները  

 

Ժամանակակից առևտրի կենտրոններ.  միգուցե շատ  հարմարավետ են  և գեղեցիկ, սակայն երբեմն  անտանելի  և ձանձրալի են։

1. Խան էլ-Խալիլի շուկա, Կահիրե

Աֆրիկայի ամենամեծ շուկան է, որի աղմկոտ առևտրային շարքերը զբոսաշրջիկներին թույլ են տալիս պատկերացնել, թե ինչպիսին է եղել Կահիրեն հարյուրավոր տարիներ առաջ. ժամանակը կարծես բոլորովին չի դիպչել տեղի մթնոլորտին։

 2. Պորտոբելո շուկան, Լոնդոն

 Լոնդոնի Պորտոբելո փողոցում առևտուրը եռում է արդեն ավելի քան 300 տարի։ Այս շուկան հայտնի է նրանով, որ այստեղ կարելի է ձեռք բերել ամենատարբեր օգտագործված և հնագույն իրերը։

 3. Հնագույն իրերի շուկա Սենտ Ուան, Փարիզ

 Փարիզի հայտնի Marche aux Puces (թարգմ. «Լվերի շուկա») շուկայի անվանումից են առաջացել նմանատիպ շուկաների անվանումները։ Ժամանակին այստեղ գտնվել է 12 շուկա, որոնք հետագայում միավորվել են։ Այժմ այստեղ յուրաքանչյուր օր բաց է մոտ 3.000 խանութ ու կրպակ։

 4. Էլ Ռաստրո, Մադրիդ

Եթե դուք, գտնվելով Մադրիդում, հանկարծակի կցանկանաք դիզայներական արևային ակնոցներ ունենալ, սակայն ձեր բյուջեն չի բավականացնի, ապա ուղևորվեք Էլ Ռաստրո կիրակնօրյա շուկան. այստեղ կարելի է գտնել բազմաթիվ բավականին լավ պատրաստված կեղծ իրեր։

 5. Արպոր գիշերային շուկան, Գոա

Այս շուկան գործում է ամեն շաբաթ օր։ Հնդկական համեմունքներ, թեյ, ավանդական հագուստ, թաշկինակներ և արծաթե զարդեր։

 6. Գրանդ Բազար, Ստամբուլ

 Գրանդ Բազարն աշխարհի ամենախոշոր և ամենահին փակ շուկան է, որի 3.000 խանութները տեղակայվել են 61-րդ փողոցում։ Իրական քաղաք՝ քաղաքի ներսում, որի պատմությունը սկսվում է դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակներից։

 7. Չատուչակ շուկա, Բանգկոկ

 

Աշխարհի ամենախոշոր շուկաներից մեկն է և դրախտ գնումների սիրահարների համար։ Գրեթե այն ամենը, ինչ հնարավոր է գտնել Թաիլանդի շուկաներում, հուշանվերների կրպակներում և դիզայներական խանութներում, վաճառվում է Չատուչակում։