ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Առաջիկա 10 տարում մի շարք երկրներ կհայտնվեն ջրի տակ

 

 

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Մարշալի կղզիներում կայացած «Խաղաղ օվկիանոսյան երկրների» գագաթնաժողովն այս անգամ նվիրված է եղել Կլիմայի գլոբալ տաքացման հետևանքներին: Գիտնականների և քաղաքական գործիչների կարծիքով, եթե երկրագունդը շարունակի նման տեմպերով տաքանալ, ապա մի շարք երկրներ կարող են անհետանալ քարտեզից և հայտնվել ջրի տակ: Մինչ գիտաժողովի մեկնարկը, Մարշալի կղզիների նախագահի օգնական Տոնի դե Բրյումը շրջել է աշխարհի մի շարք առաջատար երկրների մայրաքաղաքներով: Նա փորձել է տեղի իշխանական և քաղաքական վերնախավի ուշադրությունը հրավիրել երկրագնդի գլոբալ տաքացման հետևանքով աշխարհին սպառնացող աղետալի երևույթների վրա: «Ո՞վ պատասխանատվություն կկրի հնագույն մշակույթների և սովորույթների վերացման համար: Նույնիսկ, եթե ստիպված լինենք տարհանել երկրների ժողովուրդներին ֆիզիկապես, միևնույն է, հնարավոր չի լինի փրկել պատմամշակութային արժեքները»,- իր ելույթում ասել է Տոնի դե Բրյումը:

Գագաթնաժողովի մասնակիցները ևս մատհոգված էին մոլորակի ապագայով և հույս են հայտնել, որ մինչև 2014թ. գագաթնաժողովը հստակ քայլեր կձեռնարկեն երկրագունդը կործանումից փրկելու համար: