ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Երուսաղեմում բացառիկ ոսկյա գանձ է հայտնաբերվել

 

Երուսաղեմում հին ու բացառիկ գանձ է հայտնաբերվել: Հնագետները պահոց են հայտնաբերել, որում հոյակապ վիճակում տասնյակ ոսկյա դրամներ և զարդեր են հայտնաբերվել:

Ենթադրվում է, որ մեկուկես հազար տարի առաջ քաղաքի հրեական համայնքը գանձերը պահել է, երբ քաղաքի վրա հարձակվել են պարսիկները:

Գիտնականները գտածոն թվագրում են մ.թ. 7-րդ դարի սկզբով, քանի որ 36 մետաղադրամներն այդ շրջանի բյուզանդական կայսրերի պատկերով են: Հայտնի է, որ 614-ին՝ Սասանյանների օրոք, պարսիկները հարձակվել և կարճ ժամանակով բյուզանդացիներից գրավել են Երուսաղեմը:

Գանձը հայտնաբերվել է Տաճարի լեռան մոտ։ Մի մեդալիոն ունի հրեական կրոնական գրություններ, որոնք մատնանշում են նաև գանձերի տիրոջը: