ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Հինգ վարկյան առանց թթվածնի

 

Ինչպիսի՞ն կլինի մեր մոլորակը 5 վայրկյան առանց թթվածնի մնալուց հետո: Կկատարվի՞ արդյոք որևէ գլոբալ փոփոխություն:

Առանց թթվածնի երկինքը անմիջապես կմթնի, կսևանա, քանի որ լույսն արտացոլող մասնիկների քանակը թթվածնի բացակայությամբ կտրուկ կնվազի: Բոլոր այն մետաղական նյութերը, որոնք նախօրոք հատուկ մեկուսիչներով պատված չեն եղել, առանց թթվածնի կվերածվեն մի մետաղական գնդի, որովհետև թթվածնի շնորհիվ է, որ մետաղական մասնիկները իրար չեն կպչում: Առանց թթվածնի երկրակեղևը իսկույն կանհետանա: Բոլոր կենդանի օրգանիզմների ներքին ականջը առանց թթվածնի անմիջապես կպայթի 21 տոկոս մթնոլորտային ճնշման կորստի հետևանքով:

Բետոնե բոլոր կառույցները կփլվեն, քանզի թթվածինը կարևորագույն կապող բաղադրիչ է:

Ջրի մեկ երրորդը թթվածին է ու առանց դրա ջուրն ուղղակի կվերածվի ջրածնային գազի ու կտարածվի մթնոլորտի ստորին շերտում` տրոպոսֆերայում, որտեղից էլ կհայտնվի տիեզերքում: Սա նշանակում է, որ առանց թթվածնի կանհետանան բոլոր ծովերն ու օվկիանոսները, ջրային ցանկացած մակերևույթ:

Իսկ եթե Երկիր մոլորակում թթվածնի պաշարները կրկնապատկվեին, ապա թղթե ինքնաթիռները ավելի երկար տարածություն կանցնեին, մեքենաներն ավելի քիչ վառելիք կսպառեին, գլխուղեղն ավելի շատ թթվածին կստանար, մարդիկ ավելի առույգ, ընդունակ ու առողջ կլինեին: Բայց սա նաև իր վնասակար հետևանքները կունենար: Բավական է միայն նշել, որ թթվածնի պաշարների կրկնապատկմամբ աշխարհը կլցվի հսկայական միջատներով (միջատների չափը կախված է թթվածնի ծավալներից):