ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Աշխարհի կործանումից հետո այս բունկերում պահվող սերմերը կվերածնեն կյանքը  

 

Նորվեգական Շպիցբերգեն կղզում, Արկտիկային մոտ, կա մի բունկեր, որտեղ պահվում են կյանքի համար անհրաժեշտ բոլոր բույսերի սերմերը, որպեսզի կյանքը հնարավոր լինի վերածնել, եթե աշխարհը կործանվի: Այն համաշխարհային սերմնամբար է, որտեղ խնամքով պահվում են Երկիր մոլորակի գյուղատնտեսության 4,5 միլիոն մշակաբույսերի 2 միլիարդից ավել սերմերը: Այս ամբարը կարող է դիմանալ միջուկային հարձակմանը, աշխարհի կործանման բոլոր հնարավոր սցենարներին:

Գաղտնամբարի կառուցման համար ծախսվել է 6,5 միլիոն դոլար, բացումը տեղի է ունեցել 2006թ-ին: Այս տեղը ընտրվել է շնորհիվ հավերժական սառնամանիքի և ցածր սեյսմակտիվության: Այստեղից հնարավոր է սերմ հանել միայն այն դեպքում, երբ մոլորակի վրա տվյալ մշակաբույսը իսպառ վերացել է: