ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Աշխարհի հինգ ամենաշքեղ համալսարանները

 

Ներկայացնում ենք աշխարհի այն 5 ամենաշքեղ համալսարանները, որոնք նաև ճարտարապետական մեծ արժեք ունեն:      

Հարվարդի համալսարան - հիմնադրվել է 1636թ.։ Գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Այն կրում է իր մեկենասի`Ջորջ Հարվարտի անունը։ Ի սկզբանե եղել է քոլեջ։ Համալսարանի կարգավիճակ ստացել է 19-րդ դարում։

Ստենդֆորդ  - հիմնադրել է երկաթուղային մագնատ Լելանդ Ստենֆորդը` ի պատիվ իր միակ որդու։

Օքսֆորդ -  հիմնադրվել է 11-րդ դարում։ Այն իր մեջ ներառում է 38 քոլեջ, բազմաթիվ ֆակուլտետներ և 6 հանրակացարան։ Համալսարանի տարածքում է գտնվում նաև Բրիտանիայի ամենահին այգին, որ 1621թ. հիմնել են բժիշկ ուսանողները։

Էդինբուրգի համալսարան -  հիմնվել է 1583թ, Յակով Առաջին Անգլիացու հրամանով: Համալսարանը ուներ բացառապես աշխարհիկ բնութագիր, ուսանողներից չէր պահանջում կրոնական նախապաշարումներ:

Ավստրալիայի ազգային համալսարան - հիմնվել է 1946թ., Ավստրալիայի մայրաքաղաքում: Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի լավագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որտեղ ուսանում են 94 երկրների ուսանողներ: