ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Մահաբեր լիճը արձանների է վերածում բոլոր կենդանի օրգանիզմներին

 

 

Տանզանիայի հյուսիսում գտնվող Նատրոն լիճը սպանում ու արձանացնում է իր ջրերում լողալ փորձող բոլոր կենդանիներին։ Ջրի ջերմաստիճանը լճում 60 աստիճան ցելսիուս է։ Լճի անունը ծագել է նրանում առկա նատրոն բնական նյութի անունից, որը կազմված է նատրիումի կարբոնատից և նատրիումի բիկարբոնատից (կերակրի սոդա)։ Նատրոնը առաջանում է հրաբխային մոխրից։ Դրանից լճում մահացած կենդանիները քարանում ու արձանանում են։ Այդ փաստը 2011թ. առաջին անգամ արձանագրել է լուսանկարիչ Նիք Բրանդոնը, ով ճամփորդում էր Արևելյան Աֆրիկայում։ Լուսանկարիչն իր տեսախցիկով անմահացրել է արձանացած հավալուսնների (ֆլամինգո), սարյակների, աղավնիների, մրջնակերների, չղջիկների, անողնաշար ձկների և այլ կենդանիների։