ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Բրիտանացի դատավորները 300 տարի նույն հագուստը կրելուց հետո անցել են նոր համազգեստի , որն արժե 15 000 ֆունտ ստերլինգ:

Համազգեստի մեջ մտնում են ձիու մազից պատրաստված գանգրահեր կեղծամը, կարմիր կամ սև պատմուճանը, թավշյա գոտին, ձեռնոցները, կիսագուլպաները և ճարմանդներով կոշիկները:

 

Նորածնի հպումը մոր մարմնին հանգստացնում է նրան, բարձրացնում նրա օրգանիզմի դիմադրողականությունը: Անտեսանելի մանրէները մոր օրգանիզմից անցնում են երեխայի մաշկին` ստեղծելով բնական պաշտպանիչ շերտ վարակների դեմ:

 

Ինտերնետ կապի համար ամենաբարձր գինը վճարում են Սաուդյան Արաբիայի բնակիչները: Այստեղ վայրկյանում 100 մեգաբիթ արագությամբ ինտերնետ կապն արժե 571 դոլար 82 ցենտ, որը կազմում է միջին աշխատավարձի 52%-ը: Եվ դա զարմանալի չէ. Սաուդյան Արաբիայում ինտերնետից օգտվում է բնակչության 0,1%-ը:

 

Ընտանի կատվի գենոմում հաշվվում է 20 285 գեն:

 

Ըստ մոտավոր տվյալների` մեր գալակտիկայում հաշվվում է 234 միլիարդ աստղ:

 

Մարդու ուղեղի 70%-ը կազմում են ճարպերը:

 

Կյանքի ընթացքում մեղուն հավաքում է ընդամենը 1/12 թեյի գդալ մեղր:

 

Աշխարհում աճեցվում է ավելի քան 7000 սորտի խնձոր: Ամենամեծ արտադրողը Չինաստանն է,որի արտադրանքը ավելի մեծ է, քան ամբողջ աշխարհի արտադրողները միասին վերցրած:

 

Կոշիկի քուղերը հայտնաբերվել են 1790թ. Անգլիայում:

 

Այժմ աշխարհում հաշվվում է մոտավորապես 40 միլիարդ հավ:

 

Շվեդ բժիշկները ստեղծել են մի պատվաստանյութ, ոը նախատեսված է ծխողների համար: Պատվաստումից հետո  իմունային համակարգը սկսում է մշակել հակամարմիններ, որի շնորհիվ օրգանիզմը նիկոտինից ոչ մի հաճույք չեն ստանում և մարդը թողնում են ծխելը: Փորձարկումները կատարվում են 400 կամավորների հետ և կտևի մեկ տարի:

 

Իտալացի գյուղատնտեսները պնդում են, որ եթե պոմիդորի բույսերը ջրել ծովի ջրով, ապա պտուղների մեջ մեծանում են հակաօքսիդանտների քանակությունը, և բարելավվում է նրա հոտային հատկանիշները:

 

Տարեկան օձերի կծելուց մահանում են 20 հազար մարդ:

 

Այժմ Եգիպտոսում հաշվվում են 118 բուրգ, վերջինը բացվել է 2008թ.-ին:

 

Անգլիայի թագավոր Գևորգ  Առաջինը, որը ծնվել ու դաստիարակվել է Գերմանիայում և 1714թ.-1727թ. կառավարել է Անգլիան, այդպես էլ չսովորեց Անգլիայի պետական լեզուն: Նրա օրոք երկիրը հիմնականում զեկավարում էին նրա նախարարները:

 

Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Մեծը սիրում էր սուրճին ավելացնել շամպայն և մանանեխ:

 

Առաջին անգամ ջինսը Ամերիկայում հայտնվեց 1850 թ.: Գործարար Լևի Ստրաուսը վրանների համար բրեզենտ էր բերել Ջենովայից, դրանից շալվար կարեց և ի պատիվ Ջենովայի, կոչեց ջինս:

 

Ամերիկացի Էդվին Ռոբինսոնը շատ լուրջ ավտովթարի ենթարկվեց և կոնտուզիայի հետևանքով համարյա կորցրեց տեսողությունն ու լսողությունը: Սակայն նրա բախտը բերեց... Ռոբինսոնին խփեց կայծակը... Նա ոչ միայն ողջ մնաց, այլև նորից սկսեց լսել ու տեսնել:

 

Ամենափոքր ոսկորը մարդու օրգանիզմում գտնվում է միջին ականջում:

 

Պատմության մեջ ամենահայտնի գաճաճ-հսկան ավստրիացի Ադամ Ռայներն է եղել: 21 տարեկանում նրա հասակը եղել է 118 սմ, սակայն անհայտ պատճառներով երիտասարդը սկսել է աճել, և 32 տարեկանում նրա հասակը հասել է 218 սմ-ի: 1950թ., երբ 51-ամյա Ռայները մահացել է, նրա հասակը եղել է 234 սմ: