ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Հնդկաստանն ամենաբազմազգ երկիրն է: Դեռևս 1951թ. մարդահամարով առանձնացվել է 845 լեզու և բարբառ: Ամենաշատ լեզուներով խոսում են Բոմբեյ քաղաքի բնակիչները` 70 լեզու և բարբառ:

 

Էլդորադո բառը իսպաներեն նշանակում է ոսկեզօծ, ոսկյա: Այն ոսկով և թանկարժեք քարերով հարուստ երկիր է, որ իսպանական առաջին նվաճողները փնտրում էին Լատինական Ամերիկայում: Փոխաբերական իմաստով նշանակում է շքեղություն, հեքիաթային հրաշքների երկիր:

 

Ստորակետը գործածության մեջ է դրել Վենետիկցի տպագրիչ Ալդ Մանուցին:

 

Ամենաերկար վերնագիրն ունի Լոնդոնում 1633 թվականին լույս տեսած մի գիրք: Վերնագիրն ընդամենը 45 տող է:

 

Սակրամենաս քաղաքի բնակիչ Ռոյ Վայլինի գոյության աղբյուրը իր կողմից հայտնագործած ռեկլամի յուրօրինակ ձևն է: Վայլինը սափրում է գլուխը, որի վրա գրում է ռեկլամային տեքստեր և այդ տեսքով շրջում փողոցներում: