ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

«Քաղցր բամբակի» պատմությունը

 

Քաղցր բամբակը ամբողջ աշխարհում առավել հայտնի քաղցրավենիքներից մեկն է: Ամերիկայում այն անվանում են «բամբակյա քաղցրավենիք» (сotton candy), Անգլիայում՝ «կախարդական մետաքսաթել» (fairу floss), Գերմանիայում՝ շաքարե մորթի (Zuckerwolle), Իտալիայում՝ շաքարե մանվածաթել (zucchero filato), Ֆրանսիայում՝ «պապիկի մորուք» (barbe a papa).

Կա լեգենդ, ըստ որի՝ քաղցր բամբակները պատրաստվել են դեռ Հին Հռոմում և շատ թանկ են արժեցել, քանի որ ստացել են շատ բարդ տեխնոլոգիայով: Սակայն այս առասպելը ոչ մի գիտական հիմնավորում չի ստացել, փոխարենը փաստաթղթերով ամրագրված է, որ քաղցր բամբակի ծննդյան տարեթիվը 1893թ-ն է: Հենց այս թվականին են Ուիլյամ Մորիսոնը և Ջոն Ուորթոնը հնարել քաղցր բամբակ պատրաստելու մեքենան: Այս մասին է վկայում ԱՄՆ-ում պահվող №618428 արտոնագիրը: