ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Ամերիկյան տեխնոլոգիաները երկրաշարժեր են առաջացնում

Տարեկան ավելի քան 100 երկրաշարժ տեղի է ունենում ամերիկյան նորագույն տեխնոլոգիայի պատճառով, որը կիրառվում է գազի և նավթի արտահանման համար: Այս ցնցող տվյալները հրապարակվել են «Նյու սայընթիստ» ամսագրում կոլումբիական համալսարանի` երկրի ուսումնասիրման կենտրոնի կողմից:
Հետազոտությունները անց են կացվել Օհայո նահանգում, որտեղ կիրառվում են այս նոր տեխնոլոգիաները, որոնց էությունը հորատանցքի մեջ ջուր մղելն է: Արդյունքում ընդերքի ապարների վրա ճնշում է կիրառվում, ինչն էլ հանգեցնում է թույլ երկրաշարժերի:
Այս տեխնոլոգիայի պատճառով 2011-2012թթ նահանգում տեղի է ունեցել 109 երկրաշարժ` առավելագույնը 3,9 բալ ուժգնությամբ: Եվ սա այն դեպքում, երբ Օհայոն համարվում է սեյսմակայուն տարածք, այնինչ նավթաարդյունաբերողները մտադիր են տեխնոլոգիան կիրառել նաև այլ` ավելի սեյսմավտանգ տարածքներում: