ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Իտալացի գինեգործը նախընտրում է գինին պահել ծովի հատակին

 

Իտալացի գինեգործ Պիեռլուիջի Լուգանոն նախընտրում է իր արտադրած գինին պահել ծովի հատակին:

Իտալացին Abissi գինին, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «խորություն», արկղերով պահում է 60 մետր ծովային խորություններում՝  Italian Riviera-ի ափերից մոտ: Գինեգործի խոսքով ծովի հատակում գտնվող միներալները հիանալի պայմաններ են ստեղծում գինու պահպանման համար, որը նա պատրաստում է տեղական «Վերմենտինո» և «Բիանչետա» խաղողի տեսակներից:

65-ամյա գինեգործը նշում է, որ ջրի հատակին լուսավորությունն ու ջերմաստիճանն իդեալական են գինին պահելու համար: Նա իր առաջին պահուստային արկղերը ծովի հատակ է իջեցրել 2009-ին, իսկ այժմ հանել է դրանցից մեկը: