ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Աշխարհի նոր լավագույն երկնաքերը

 

 

Համաշխարհային շինարարական նախագծեր իրականացնող Emporis-ի տվյալներով 2012-ին աշխարհի լավագույն նոր երկնաքեր է ճանաչվել Կանադայի Absolute World Towers-ը:

Երկու ոլորուն աշտարակները, որոնք կառուցվել են MAD ընկերության կողմից, միջազգային ժյուրիի կողմից ընտրվել են լավագույնը՝ առնվազն 100 մետր բարձրություն ունեցող 300 ներկայացված երկնաքերերից:

Absolute World Towers-ը ընտրվել է իր էսթետիկ գեղեցկության համար: Այն հաճախ անվանում են «Մերիլին Մոնրո» իր ոլորուն տեսքի համար: Երկնաքերի յուրաքանչյուր հարկ տարբերվում է իր տեսքով և ներքին հարդարանքով: