ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ինչու ատամը ոսկոր չի համարվում

 

 

Ատամներն էլ ոսկորների նման ամուր են, սպիտակ, պարունակում են կալցիում, բայց, այնուհանդերձ, ոսկորներ չեն։ Ատամներն ու ոսկրերը խիստ տարբերվում են իրարից վնասվածքներից հետո։ Ատամները կազմված են կալցիումից, ֆոսֆատից և այլ հանքային նյութերից։ Ոսկրերն էլ ունեն վերը նշված բաղադրիչները, սակայն հիմնականում բաղկացած են կոլլագեն սպիտակուցից։ Կոլլագենի շնորհիվ ոսկրային հյուսվածքներն ավելի առաձգական ու ճկուն են դառնում, դիմանում են ճնշմանը, իսկ կալցիումի շնորհիվ դիմանում են մարմնի ծանրությանը։ Սակայն ոսկրերն այնքան ամուր չեն, որքան ատամները։ Մարդկային օրգանիզմի ամենաամուր բաղադրիչը ատամն է, քանի որ կազմված է հագեցած կալցիումի հյուսվածքներից` դենտինից, արտաքինից էլ պատված է էմալով։ Իսկ ոսկրերը արտաքինից կազմված են հարթ մեմբրանից, որ պարունակում է այնպիսի հյուսվածքներ, որոնք նպաստում են ոսկրերի` վնասվածքներից հետո վերականգնվելուն։ Ատամները նման ինքնավերականգնողական հատկությամբ օժտված չեն։ Ատամի և ոսկրի մյուս տարբերությունն այն է, որ ոսկրերի սնուցումը կատարվում է զարկերակների միջոցով, որոնք իրենց մեջ պարունակում են ողնուղեղային հեղուկ։ Ատամները չունեն նմանօրինակ ներքին հյուսվածքներ, ատամի միջուկում գտնվում է կակղանը` ատամի կենդանի հատվածը, որում գտնվում են նյարդերը, ինչի միջոցով զգում ենք ատամնացավը, արյունատար անոթները։ Կակղանը կապում է ատամը ծնոտոսկրին։ Վերջին` ոչ պակաս կարևոր տարբերությունը ատամների ու ոսկրերի միջև այն է, որ ատամները արտաքին են, իսկ ոսկրերը` ներքին: