Լողացող ատոմակայան
Մինչ աշխարհի բազմաթիվ երկրներ ատոմային էլեկտրակայաններից հրաժարվելու տարբերակներ են փնտրում, Ռուսաստանը նախատեսում է 2016թ. շահագործման հանձնել աշխարհում առաջին լողացող ատոմակայանը, որ կրելու է «Ակադեմիկոս Լոմոնոսով» անվանումը։ Լողացող ատոմակայանը էլեկտրաէներգիայով է ապահովելու մեծ արտադրողական ձեռնարկությունները, նավահանգստային քաղաքները և բաց ծովում գտնվող նավթահանքերը։
Նախագիծն այժմ սարքավորումների, անհրաժեշտ նյութերի, այդ թվում նաև արագացուցիչների ձեռքբերման փուլում է գտնվում։
Ատոմակայանի անձնակազմը բաղկացած է լինելու 69 հոգուց։ Դրա արտադրած էներգիան բավականացնելու է 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի։ Բացի այդ, ատոմակայնն իր վրա կրող նավը մինչև 240 հազար խորանարդ մետր խմելու ջուր ամբարելու հնարավորություն է ունենալու։