Փղերը լսում են ոտքերով
Ամեն մի կենդանի յուրովի է հարմարվում շրջակա միջավայրի պայմաններին: Նրանց ձեռք բերած ընդունակությունները մարդկանց երբեմն ֆանտաստիկ կարող են թվալ: Օրինակ` փիղը վտանգի մասին նախազգուշացում ստանում է ոտքերի շնորհիվ, այլ ոչ թե՝ ականջների: Հսկայական ականջախեցիներ ունենալը բնավ էլ չի նպաստում լսողությանը։ Դրանք հիմնականում մարմնի ջերմաստիճանը կարգավորելու գործառույթ ունեն. արյունատար անոթների միջոցով ավելորդ ջերմությունը հավասարաչափ բախշվում է ականջներում, ինչն էլ կարգավորում է մարմնի ջերմաստիճանը:
Փղերի ոտքերին կան հատուկ զգայարաններ, որոնք ի զորու են ընկալել երկրի մակերևույթի ամենաաննշան տատանումներն անգամ: Գիշատիչների հարձակումների ժամանակ փղերը ոտքերով դոփում են գետնին ու մոտակայքում գտնվող ցեղակիցներին զգուշացնում վտանգի մասին։
Էվոլյուցիոն զարգացմանը զուգընթաց փղերը սովորել են տարբերակել դոփյունների ուժգնությունն ու հաճախականությունը, ինչի շնորհիվ լիարժեք «հաղորդակցվում» են իրար հետ: