ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ինչպե՞ս է առաջանում «երկրորդ շնչառությունը»

 

Հանգստի ժամանակ մարդու օրգանիզմը հնարավորինս քիչ էներգիա է ծախսում, այդ իսկ պատճառով հանգիստ վիճակից վազքի կամ մկանային ակտիվ այլ գործողության անցնելիս մեր մկանները թթվածնի պակաս են զգում։ Ահա այդ ժամանակ մկաններում միանում է, այսպես կոչված, անօդակյաց նյութափոխանակությունը, որի ժամանակ առանց թթվածնի էներգիա է առաջանում։ Միայն որոշ ժամանակ անց անհրաժեշտություն զգալով` օրգանիզմում սկսվում է օդակյաց, այսինքն` թթվածնային նյութափոխանակությունը։ Կենտրոնական նյարդային համակարգը ևս կարգավորում է օրգանիզմի աշխատանքը. ավելանում է արյան հոսքը դեպի լարված մկաններ ու մկաններն ավելի հեշտ են լիցքաթափվում։