ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ինչու չի կարելի ջուրը կրկնակի եռացնել

 

 Ծորակներով մեր տուն հոսող ջուրը իր օգտակար հատկանիշներից բացի պարունակում է նաև քլոր, տարատեսակ ծանր միացություններ, խառնուրդներ, որոնք անգամ ժամանակակից զտիչ սարքերը չեն կարողանում ամբողջովին մաքրել: Մեր ժամանակներում, հողի աղտոտվածության պատճառով, անգամ աղբյուրներից հոսող ջրերը չունեն այն մաքրությունը, որ ունեցել են նախկինում:

Ջուրը մանրէազերծելու և մաքրելու լավագույն միջոցներից մեկը այն եռացնելն է, որից հետո վերացվում են բակտերիաները, նվազեցվում է քլորի պարունակությունը, ջուրը դառնում է ավելի փափուկ: Սակայն եռացող ջրի բազում փորձարկումներից հետո պարզ է դարձել, որ ծանր մետաղները ջրի եռացնելուց հետո չեն վերանում, իսկ քլորի որոշ մասնիկներ եռացնելուց հետո կարող են հարաբերակցության մեջ մտնել մնացած տարրերի հետ և վերածվել շատ վտանգավոր նյութերի:

Միևնույն ջուրը մի քանի անգամ եռացնելիս ամեն անգամ մեծանում է նման թունավոր նյութերի քանակը, իսկ օգտակար նյութերը գրեթե ամբողջությամբ վերանում են: