Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել։ Նրանք եկել են այն եզրակացության, որ "անապատի նավի" համբերատարության գաղտնիքը նրա քթի արտակարգ զարգացած լորձաթաղանթի մեջ է։