Ինչո՞ւ են արյունը վերցնում մատնեմատից
Անալիզների համար բժիշկները արյունը վերցնում են հիվանդի մատից: Պատճառն այն է, որ այն հարուստ է անոթներով, հեշտ է վարակազերծել և անհրաժեշտության դեպքում սեղմել՝ արյունը կանգնեցնելու համար: Գործնականորեն արյուն կարելի է վերցնել ցանկացած մատից, սակայն գրեթե բոլոր հիվանդանոցներում անալիզի համար արյուն են վերցնում մատնեմատից: Սա ունի իր գիտական բացատրությունը: Մատնեմատի մաշկն ավելի բարակ է, քան բթամատի, ցուցամատի և միջնամատի մաշկը, իսկ քանի որ ճկույթը անմիջական կապ ունի դաստակի հետ, ապա ծակելուց հետո վարակի հավանական ներթափանցումը անմիջականորեն կսպառնա ձեռքի ոսկրերին: Ուստի մատնեմատը ծակելն ու արյուն վերցնելը ամենահեշտն է ու անվտանգը: