ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ինչպես են գոյանում սև այսբերգները

Այսբերգները սովորաբար լինում են սպիտակ, քանի որ բաղկացած են սառույցից ու օդի պղպջակներից: Օդային պղպջակները գոյանում են սառցադաշտում, որից էլ մասնատվում է այսբերգը: Երբ ձյունը սեղմվում ու վեր է ածվում սառցե բյուրեղների, օդի մասնիկները ևս կարող են «սեղմվել» սառույցի մեջ՝ կազմելով այսբերգի ծավալի 15 տոկոսը: Շարժման ժամանակ սառցադաշտի վրա առաջանում են ճաքեր: Նրանք լցվում են ջրով, որը, ի տարբերություն ձյան, սառչում է առանց պղպջակների: Այս դեպքում այսբերգն ունենում է կապույտ բծեր. դա սառույցն է՝ առանց օդի: