Զարկերակային ճնշումն առանց դեղերի իջեցնելու 5 միջոց
Թեպետ դեղամիջոցներն իջեցնում են զարկերակային ճնշումը, դրանք կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ. օրինակ, ոտքերի ցավ, գլխապտույտ և անքնություն։ Զարկերակային ճնշումը կարելի է իջեցնել ոչ միայն դեղամիջոցներ ընդունելով և արեւից խուսափելով, այլև հետեւյալ հինգ, առօրյա ոչ այնքան հայտնի սովորություններով։
1. Խորը շնչեք
Ինչքան էլ դա տրամաբանական է, բայց շնչառությունը բավականին ազդեցիկ մեթոդ է արյան ճնշումն իջեցնելու համար։ Դանդաղ շնչառական և մեդիտացիոն տեխնիկաները (ինչպիսին է յոգան) կարող են օգնել նվազեցնել սթրեսի հորմոնների ազդեցությունը, որոնք բարձրացնում են ռենինի մակարդակը. ռենինը երիկամների ֆերմենտ է, որը բարձրացնում է արյան ճնշումը։
2. Վայելեք արևը
Արևային պայծառ օրերն ոչ միայն բարձրացնում են մեր տրամադրությունը, այլև օգնում են վերահսկել մեր զարկերակային ճնշումը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ արևի ազդեցությունը կարող է փոխել ազոտական թթվի մակարդակը մաշկի և արյան մեջ՝ դրանով բարձրացնելով ճնշումը։ Սա նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի առաջացման վտանգը։
3. Զբոսնեք
Վայելեք լավ և արևոտ օրը և օրական 30 րոպե գնացեք զբոսնելու՝ աերոբիկ ֆիզիկական վարժություներ կատարելով։ Ըստ Քենեդու՝ սա կարող է նվազեցնել սիստոլիկ զարկերակային ճնշումը 4-9 նիշով։ Անգամ օրական տասը րոպե զբոսնելը կարող է դրական ազդեցություն ունենալ ճնշման վրա: Երբ արյան ճնշումը չի վերահսկվում, ապա խորհուրդ չի տրվում սովորական իզոմետրիկ վարժություններ կատարել։ Նման դեպքերում ավելի նախընտրելի է զբոսնելը, վազելը, հեծանիվ քշելը և լողալը։
4. Թեյ խմեք
Գիտնականները խորհուրդ են տվել օրական խմել ոչ թե մեկ, այլ չորս բաժակ թեյ։ Միլանում կայացած Հիպերտոնայի եվրոպական միության հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտությունը պարզել է, որ թեյ կամ սուրճ խմելուց խուսափող մարդկանց մոտ նկատվել են զարկերակային ճնշման և սրտի զարկերի հաճախականության ամենաբարձր ցուցանիշները։ Ամենից հաճախ թեյ խմած մարդիկ (օրական 1-4 բաժակ) ունեցել են սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման, ինչպես նաև սրտի զարկերի ամենացածր ցուցանիշները։
5. Երաժշտություն լսեք
Նախընտրած երաժշտություն լսելը ոչ միայն կբարձրացնի Ձեր տրամադրությունը, այլև կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումը։ «Netherland Heart» ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ երաժիշտների մոտ զարկերակային ճնշումը շատ ավելի ցածր է, քան մյուս մարդկանց մոտ: