ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Հիսուսն ամենահայտնի մարդն է պատմության մեջ

Համացանցի նոր որոնողական ծրագրի համաձայն՝ Հիսուս Քրիստոսն ամենահայտնի և ամենակարևոր մարդն է մարդկության պատմության մեջ, որին հաջորդում են Նապոլեոն Բոնապարտը, ապա Մուհամեդ մարգարեն:

 

 

 

ԱՄՆ-ում մշակված համակարգչային ծրագիրը համացանցում փնտրում է հայտնի մարդկանց մասին գրված կարծիքներ և արտահայտություններ և հատուկ ալգորիթմ կիրառելով՝ որոշում է, թե ինչքան հայտնի ու կարևոր նրանք կլինեն իրենց մահից 200 տարի հետո:

 

 

 

Ծրագրի կողմից ամենաբարձր տեղում գնահատված բրիտանացին Ուիլյամ Շեքսպիրն է, որը հայտնվել է չորրորդ տեղում, որին հաջորդել են ԱՄՆ նախագահներ Աբրահամ Լինկոլնը՝ հինգերորդ, և Ջորջ Վաշինգտոնը՝ վեցերորդ տեղերում:

 

 

 

Ցուցակի 7-րդ հորիզոնականում է հայտնվել Ադոլֆ Հիտլերը, 8-րդ տեղում՝ Արիստոտելը, 9-րդ-ում՝ Ալեքսանդր Մեծը, իսկ 10-րդ տեղում՝ ԱՄՆ մեկ այլ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը: