ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Յոդը ստեղծվել է կատվի շնորհիվ

 

1811թ. ֆրանսիացի քիմիկոս-տեխնոլոգ և դեղագործ Բերնար Կուրտուրան ստեղծել է յոդ քիմիական տարրը։

Կորտուրան մի սիրելի կատու է ունեցել, որը գրեթե միշտ իր տիրոջ ուսին նստած էր լինում։ Մի օր, երբ Կուրտուրան լաբորատորիայում ճաշելիս է եղել, նրա ուսին նստած կատուն, ինչ-որ բանից վախենալով, ցանկացել է ցած ցատկել, սակայն հայտնվել է փորձանոթներով լի սեղանի վրա։ Կատվի հարվածից 2 սրվակներ են ջարդվել, որոնցից մեկի մեջ նատրիումի յոդիդ պարունակող էթանոլ է եղել, մյուսի մեջ` խտացված ծծմբաթթու։ Ջարդված սրվակների պարունակությունները խառնվել են իրար։ Միախառնումից կապտամանուշակագույն գոլորշի է գոյացել, որոից հետո մետաղական փայլ ունեցող մանուշակասևավուն բյուրեղիկներ են առաջացել։ Այդպես բացահայտվել է պարբերական աղյուսակի 53-րդ տարրը` յոդը։