Մայիսի 19-ին, իր ստեղծման հոբելյանական 40-րդ տարեդարձն է նշում հանրահայտ «Ռուբիկ-կուբիկը»։ Հունգարացի ճարտարապետ և քանդակագործ Էռնո Ռուբիկը ստեղծել է այս խաղալիքը 1974թ. մայիսի 19-ին, որը ներկայում համարվում է աշխարհի ամենահայտնի գլուխկոտրուկը։Առայսօր այս խաղալիքից ամբողջ աշխարհում վաճառվել է 350 մլն օրինակ։Հարկ է նշել, որ գլուխկոտրուկի երկրպագուներն ամեն տարի մասնակցում են «Ռուբիկ-կուբիկի» արագ հավաքման մրցույթին՝ սփիդկուբինգին, որը կազմակերպում է World Cube Association համաշխարհային ասոցիացիան։Ներկայում խաղալիքի ամենաարագ հավաքման ռեկորդը 5.55 վայրկյան է։