ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Մթերքներ, որոնք անհրաժեշտ են գարնանը

 

Գարունն արդեն սկսվել է, և ժամանակն է, որ մեր օրգանիզմը համալրվի անհրաժեշտ վիտամիններով, որոնցից մեր օրգանիզմը զրկված է եղել ձմռան ցուրտ ու գորշ ամիսների ընթացքում։ Օրգանիզմի առողջության և ամրության համար անհրաժեշտ է, որ հատկապես գարնան ամիսներին օգտագործվեն ստորև ներկայացված մթերքները։

Մեղր

Այն ամրացնում է դիմադրողականությունը և էներգիայի անսպառ աղբյուր է հանդիսանում։

Բանան

Բանանը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչն անհրաժեշտ է մկանների աշխատանքին։ Այն նաև բարերար ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա և իջեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։

Վարսակ         

Վարսակը մաքրում է արյունատար անոթների պատերը և բուժում է ստամոքսաղիքային հիվանդությունները։ Այն նաև դանդաղ ազդեցության ածխաջրեր է պարունակում, ինչը երկար ժամանակ թույլ չի տալիս քաղց զգալ։

Սպանախ

Սպանախը մեծ քանակությամբ սպիտակուցներ է պարունակում, ինչպես նաև A, C և K վիտամիններ, հականեխիչներ, երկաթ։

Ձիթապտղի յուղ                

Ձիթապտղի յուղը մեծ քանակությամբ վիտամի E է պարունակում, ինչն անհրաժեշտ է օրգանիզմի կողմից A և K վիտամինների յուրացմանը։ Այս յուղը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը և իջեցնում է խոլեստերինի մակարդակը։

Խնձոր

Այս մրգի մեջ ավելի շատ վիտամին C կա, քան նարնջի։ Խնձորը դանդաղեցնում է քաղցկեղածին բջիջների աճը, լավացնում է թոքերի, սրտի, մարսողական ուղու աշխատանքը։

Յոգուրտ

Յոգուրտի մեջ մեծ քանակությամբ կալցիում և պրոբիոտիկներ կան, որոնք ամրացնում են դիմադրողականությունը և լավացնում մարսողությունը։ Բացի այդ, այն հարմար է աշխատանքային ընդմիջման ընթացքում սնվելու համար։

Սաղմոն

Այս ձկնամթերքի մեջ մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպեր կան, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը։ Սաղմոնը նաև լավացնում է մազերի որակը և բարձրացնում է տրամադրությունը։

Գազար

Գազարը մեծ քանակությամբ բետա-կարոտին է պարունակում, ինչը նպաստավոր է տեսողության համար և իջեցնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը։ Գազարն ավելի օգտակար է թթվասերի և արևածաղկի յուղի համակցությամբ։

Հապալաս

Այս հատապտուղը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և լավացնում է տեսողությունը։ Այն նաև օգտակար է վատ հիշողության և ցրվածության դեմ պայքարող մարդկանց համար։

Ընկույզներ

Ընկույզի տեսակները նվազեցնում են Ալցգեյմերի հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը, իջեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, լավացնում հիշողությունը։

Խնձորի քացախ

Այս քացախի մեջ մեծ քանակությամբ կալիում, երկաթ, ֆոլյումաթթու (վիտամի B9) և վիտամին B12 կա։ Խնձորի քացախն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, սրտային հիվանդությունների հավանականությունը, նպաստավոր է ասթմայի և միզաքարային հիվանդությունների ժամանակ։

Սխտոր

Սխտորը ի զորու է կանխարգելել շատ հիվանդություններ։ Այն բարձրացնում է դիմադրողականությունը, իջեցնում է տարբեր ալերգիաների նկատմամբ օրգանիզմի ընկալողականությունը։