ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Գերմանացի գիտնականի մարմինը կենթարկվի սառեցման

 

Գերմանացի 75-ամյա գիտնական Կլաուս Սամեսն իրեն կենթարկի, այսպես կոչված, կրիկոնսերվացման գործընթացի, որի ընթացքում օրգանիզմը սառեցնում են հետագայում դրա կենսաբանական գործառույթների վերականգնման նպատակով:Պրոֆեսորն արդեն պայմանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների "Կրիոնիկայի ինստիտուտ" (Cryonic Institute) ոչ առևտրային կազմակերպության հետ, որի պահեստարաններում նրա մարմինը կպահվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չի սովորի վերակենդանացնել "սառեցված" բջիջները: Ենթադրվում է, որ Սամեսի մարմինը կսառեցվի մինչև մինուս 196 աստիճան: Այն բանից հետո, երբ իրավաբանորեն կգրանցվի ուղեղի մահը, նրան կտեղավորեն սառցակտորներով արկղի մեջ, և կսկսեն պատրաստել ԱՄՆ տեղափոխմանը: Այնուհետեւ պրոֆեսորին կտանեն Քլինթոն Թաունշիփ քաղաք (Միչիգանի նահանգ), որտեղ գտնվում է "Կրիոնիկայի ինստիտուտի" կենտրոնակայանը: Այնտեղ նրա երակներից պոմպով կհանեն արյունը, այն կփոխարինեն հատուկ ֆիզլուծույթով, որը հեղուկ ազոտով խցում կպնդանա հետագա սառեցման ժամանակ: Կրիոնիկայի հիմնադիր է համարվում ամերիկացի գիտնական Ռոբերտ Էթինգերը: 1962 թվականին նա հռչակվեց՝ հրապարակելով "Անմահության հեռանկարները"  վերնագրով աշխատությունը: Այս գիրքն նկատելի ազդեցություն է գործել գիտական աշխարհի վրա, ինչի արդյունքում աշխարհում սկսել են կազմավորվել նրա գաղափարների պաշտպանության առաջին շարժումները: