ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին

Մեզանից շատերը կարծում են, որ ամեն ինչ գիտեն մարդու ուղեղի ու դրա աշխատանքի մասին, սակայն այդ կենսական կարևորության օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որի գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել:  Ներկայացնում  ենք 20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին, որոնք, հավանաբար, ոչ բոլորին են հայտնի:

1. Մարդն օգտագործում է իր ուղեղի 10 տոկոսը միայն: Ուղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ երբ մարդ քնած է լինում:

2. Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ:
3. Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:
4. Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:
5. Ուղեղը ցավը ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ, երբ հիվանդը գտնվում է գիտակից վիճակում:

6. Հարավկորեացի Կիմ Ունգ Յոնգն ունեցել է երբևէ գրանցված ամենաբարձր IQ-ն՝ 210:      

                                                           

7.Ուղեղը մարդու ամենագեր օրգանն է: Այն 60 տոկոս յուղ է պարունակում:
8. Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել ցանկացած պահի: Այն կարող է ապահովել է լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը:
9. Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավը կամ բուժել հիվանդությունը:
10. Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ:

11. Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է: Այն իր նախկին չափսը վերականգնում է մինչև 6 ամսում:

12. Երբ մարդ ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափսն է ունենում, ինչ-որ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում:
13. Փորձագետները գնահատում են, որ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն ինֆորմացիա հիշել:

14. Մարդու ուղեղն ամենից շատ բջիջներ ունենում է երկու տարեկանում:

15.Մարդու ուղեղում ամեն վայրկյան 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:
16. Ուղեղը կազմում է մարդու զանգվածի 2 տոկոսը, սակայն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:

17. Մարդ կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ:

18. Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը:  

19. Մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում:

20. Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը: Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը: