Օրեկան մեկ գլուխ սոխը կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակներ
Սոխը պարունակում է մի շարք միացություններ, ինչն էլ սոխի սուր հոտի պատճառն է: Սակայն այդ միացությունները նաև դրական ազդեցություն են ունենում սոխի վրա՝ դարձնելով այն անհրաժեշտություն առողջ օրգանիզմ ունենալու համար: Ստորև ներկայացնում ենք մարդու օրգանիզմի համար այդ օգտակար հատկություններից 5 ամենակարևորները:
1. Սիրտանոթային համակարգի բարելավում: Ապացուցված է, որ սոխի բաղադրության մեջ առկա ծծմբային միացությունները կանխում են արյան մեջ առկա թրոմբոցիտների միմյանց կպչելը: Այդ ծծմբային միացություններն նպաստում են նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը և բարելավում են բջջային մեմբրանի գործառույթը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ սոխ օգտագործող մարդու մոտ զգալիորեն նվազում է սրտի կաթվածի հավանականությունը:
2. Դրական ազդեցություն ոսկրային համակարգի և հյուսվածքների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ սոխը օգնում է ոսկրային հյուսվածքների խտության ապահովմանը: Բացի այդ, սոխի բաղադրության մեջ առկա ծծմբաթթուն խթանում է օրգանիզմում բազմաթիվ հյուսվածքների առաջացմանը:
3. Հակաբորբոքային հատկություն: Սոխը բարելավում է նաև մակրոֆագների՝ խոշոր բջջակների գործունեությունը, որոնք մեծ դեր են խաղում իմունային համակարգի զարգացման մեջ: Իսկ սոխի մեջ առկա հակաօքսիդանտները օգնում են կանխարգելել ճարպաթթուների օքսիդացումը մարդու օրգանիզմում:
4. Քաղցկեղի առաջացման կանխարգելում: Սոխը համարվում է մի քանի տեսակի քաղցկեղի կանխարգելման միջոց, նույնիսկ երբ այն օգտագործվում է բավական համեստ քանակությամբ: Սոխը հատկապես համարվում է հաստ աղիքի, կոկորդի և ձվարանների քաղցկեղի առաջացման կանխարգելիչ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում քաղցկեղի վերոհիշյալ տիպերից զերծ մնալու համար օգտագործել օրական մեկ գլուխ սոխ:
5. Բակտերիալ հիվանդությունների առաջացման կանխում: Սոխը բարելավում է արյան մեջ շաքարի քանակությունը և օգնում է խուսափել բակտերիալ հիվանդություններից, և այդ ամենը շնորհիվ սոխի բաղադրության մեջ առկա կվերցետին հակաօքսիդանտի: