Google-ում հնարավոր կլինի բժշկի online-խորհրդատվություն ստանալ
Google որոնողական համակարգը հետայսու հիվանդությունների ախտանիշներ փնտրող օգտատերերին թույլ կտա օգտվել բժշկի online-խորհրդատվությունից: Աղբյուրը նշում է, որ նոր գործառույթը Google+ հաշիվների օգտատերերին թույլ կտա տարատեսակ հարցերի շուրջ տեսախորհրդատվություն ստանալ փորձագետներից: «Համացանցում հիվանդության ախտանիշների ինքնուրույն որոնման ժամանակ միշտ էլ մեծ է սխալ ախտորոշման ռիսկը», - հայտարարել են Google-ի ներկայացուցիչները: Google-ում նշել են, որ online-խորհրդատվությունները ամեն դեպքում ավելի էժան կլինեն, քանի իրական բժշկին այցի գնալը: