Ճապոնական Կիոտո պրեֆեկտուրայի ոստիկանությունը որոնում է ներկառուցված տեսախցիկով մարզական կոշիկների տերերի: Նման կոշիկներով կարելի է անօրինական լուսանկարներ անել: Ճապոնիայի օրենսդրությունը չի արգելում նմանատիպ կոշիկների գնում, սակայն դրանցով արված լուսանկարներն անօրինական են: «Լրտես» կոշիկներով հնարավոր է անձայն և աննկատ լուսանկարներ անել: Հեռակառավարվող տեսախցիկով կոշիկները երկրում վաճառվել են 30.000 իենով (300 դոլար):