ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Մոլորակում սմարթֆոնները մարդկանցից շատ են

 

ԱՄՆ-ի ազգային վիճակագրական ծառայությունը հետաքրքիր տվյալներ է հրապարակել: Պարզվում է, որ մեր մոլորակում բջջային հեռախոսների թիվն արդեն գերազանցում է Երկրի բնակչության թվաքանակը՝ կազմելով ավելի քան 7,2 մլրդ միավոր: Ընդ որում, նշվում է, որ մեր մոլորակում բոլորը չէ, որ ունեն սմարթֆոն, պլանշետ կամ բջջային հեռախոս: Բացի այդ  յուրաքանչյուր վայրկյան Երկրում երկու երեխա է լույս աշխարհ գալիս, իսկ հենց այդ նույն մեկ վայրկյանում մոտ 10 նոր SIM-քարտ է ակտիվանում: