ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

9 Դեպք, երբ ռադիացիայի մասին չեք էլ կասկածում

Գրեթե բոլորը տեղյակ են, որ ռադիացիան շատ վտանգավոր է մարդկանց համար, սակայն քչերը գիտեն ռադիացիայի ոչ այնքան հայտնի փաստերի և աղբյուրների մասին:

Բրազիլական ընկույզ - այս ծառի արմատներն այնքան են խորանում հողի մեջ, որ սկսում են սնվել երկրի ընդերքում գտնվող ռադիումով:

Նյու-Յորքի կենտրոնական կայարան - նրա հիմքն ու պատերը կառուցված են լեռնային գրանիտից, որը պարունակում է բնական ռադիոակտիվ նյութեր:

Էվակուացման ցուցատախտակներ - տարհանման ուղիները ցույց տվող լուսատախտակները աշխատում են ջրածնի ռադիոակտիվ իզոտոպով, որը վնասվելու դեպքում կվարակի շինությունը ու նրա մեջ գտնվող մարդկանց:

Կատուների կավե արտաքնոցներ - այն իր մեջ պարունակում է բնական ուրան և թորիում:

Բանան - ռադիոակտիվ ճառագայթները նրա գենետիկ կոդի մեջ են: Բայց ճառագայթային հիվանդություն ստանալու համար պետք է ուտել առնվազն 5 միլիոն բանան:

Գրանիտե խոհանոց - այնտեղ պատրաստված բոլոր սննդատեսակները ճառագայթահարված են:

Սիգարետ - շատ տեսակներ պարունակում են պոլոնիում-210, կապար-210: Սրանք նպաստում են քաղցկեղների առաջացմանը:

Հին կերամիկական, կավե և ապակյա իրեր - 1960 թվականից առաջ արտադրված այսպիսի իրերի մեջ կա մեծ քանակությամբ ուրան, հատկապես, եթե նրանք ունեն վառ գույն: Իսկ հին կանաչավուն ճենապակին պարունակում է նաև կապար:

Ամսագրերի պսպղուն շապիկներ - փայլուն տեսք ստանալու համար ամսագրերի շապիկները հաճախ պատում են սպիտակ կավով, որը նույնպես պարունակում է ուրան և թորիում: